Իրանը հայտարարել է նոր անօդաչու թռչող սարքերի կիրառման մասին

Իրանի զինված ուժերը սկսել են կիրառել նոր տեսակի անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), որոնց տեխնիկական բնութագրերը կհրապարակվեն առաջիկա օրերին։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ նոր անօդաչու համակարգերն արդեն ներգրավվել են զինված ուժերի սպառազինության մեջ, իսկ դրանց վերաբերյալ մանրամասները պաշտոնապես կներկայացվեն մոտ ժամանակում։

Իրանի բանակի ներկայացուցչի հայտարարության համաձայն՝ նոր ԱԹՍ-ների թռիչքի հեռավորությունը թույլ է տալիս հասնել Իսրայելի տարածք։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment