Իրանական դրոնները հարվածել են Քուվեյթին


Քուվեյթը հայտարարել է, որ իրանական անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Բուբիյան կղզուն:


Երկրի ԱԳՆ-ի տվյալով՝ թիրախ են դարձել կղզու հյուսիսում գտնվող կառավարական շենքը և ընկերություններից մեկի քաղաքացիական մեքենաները: Տուժածների մասին չի հաղորդվում: Քուվեյթի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ հարձակումները հանգեցրել են որոշ նյութական վնասների՝ բեկորների անկման պատճառով:


Քուվեյթում հարձակումն անվանել են ինքնիշխանության, միջազգային իրավունքի կոպիտ խախտում և երկրի անվտանգության սպառնալիք:

Դիտումների քանակ3

Leave a comment