Լատվիայի և Բելառուսի սահմանը փակվել է տեխնիկական պատճառներով՝ հայտնել է Լատվիայի ներքին գործերի նախարար Յանիս Դոմբրավան: Պատճառը տեղեկատվական համակարգերի աշխատանքի խափանումն է։ Դրա վերացման ժամկետները դեռ հայտնի չեն:
2023 թվականին Լատվիան փակել է Բելառուսի հետ սահմանին գտնվող Սիլենե անցակետը։ Այդ ժամանակից ի վեր երկու երկրների միջև գործում է միայն մեկ անցակետ՝ Պատրնիեկին։
Սիլենեի անցակետի փակման պատճառը միգրացիոն ճգնաժամն էր, որը, ըստ լիտվական կողմի, կազմակերպել էին Բելառուսի իշխանությունները:
2026 թվականին իրավիճակը կրկին սրվել է. տարեսկզբից Լատվիան Բելառուսի հետ սահմանին ձերբակալել է ավելի քան 9 հազար անօրինական միգրանտի:
Դիտումների քանակ3