Սեուտայից Մարոկկո է վերադարձել 70 հազար ապօրինի ներգաղթյալ


Սեուտայից Մարոկկո է վերադարձել 70 հազար ապօրինի ներգաղթյալ: Միգրանտների զանգվածային վերադարձը սկսվել է Իսպանիայի և Մարոկկոյի միջև պարզեցված հայրենադարձության մասին պայմանավորվածությունների, ինչպես նաև հենց Սեուտայում հումանիտար իրավիճակի ֆոնին:


85 հազար բնակչություն ունեցող քաղաքում չկան բավարար թվով խանութներ, առևտրի կենտրոններ և հանրային սննդի հաստատություններ, որտեղ միգրանտները «կարող էին բավարարել իրենց ամենատարրական կարիքները»՝ նշել է իսպանական EFE գործակալությունը:


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տասնյակ հազարավոր անօրինական ներգաղթյալներ են ներխուժել Իսպանիայի աֆրիկյան Սեուտա անկլավ: Փրկարարները ջրից դուրս են բերել առնվազն 34 մարմին։


Իտալիան էլ միգրանտների հոսքի աճի ֆոնին Եվրահանձնաժողովին ծանուցել է Իսպանիայի հետ ժամանակավոր սահմանային վերահսկողության վերականգնման մասին։ Նշվում է, որ վերահսկողությունը կվերաբերի Իտալիա ծովային և օդային ճանապարհով ժամանող ուղևորներին:

Դիտումների քանակ2

Leave a comment