Պետությունը Լոռի բերդ համայնքին է տրամադրել 8 միավոր տեխնիկա. Դավիթ Խուդաթյան


Լուռ՝ առանց աղմուկի ու հարայհրոցի, պետությունը միայն Լոռի բերդ համայնքին է տրամադրել 8 միավոր տեխնիկա, որից 5-ը երևում են լուսանկարում, իսկ կոմբայնները դաշտերում հունձ են անում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:


 


«Առհասարակ, վերջին տարիներին պետությունը համայնքներին տրամադրել է մի քանի հարյուր միավոր տեխնիկա` կոմբայններ, տրակտորներ, գրեդերներ, էքսկավատորներ, ջրատարներ, կոյուղի և փողոց մաքրող տեխնիկաներ, ավտոբուսներ և տրոլեյբուսներ:


 


Լավ եղեք, լավ օր Ձեզ»,- ասված է ՏԿԵ նախարարի գրառման մեջ:


 

Դիտումների քանակ39

Leave a comment