Մամիջանյանը կոչ է արել օգոստոսի 7-ին լինել դատարանի մոտ ու աջակցել կաթողիկոսին և ՀԱԵ-ին

https://arm.sputniknews.ru/20260801/mamijanjany-kvoch-e-arel-ogvostvosi-7-in-linel-datarani-mvot-u-ajakcel-katvoghikvosin-ev-hae-in-105297668.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Մամիջանյան․ “Օգեստոսի 7-ին մենք էլի ամոթից գետինն ենք մտնելու ու էլի Փաշինյանի պատճառով”

Sputnik Արմենիա

Մամիջանյան․ “Օգեստոսի 7-ին մենք էլի ամոթից գետինն ենք մտնելու ու էլի Փաշինյանի պատճառով”

2026-08-01T13:15+0400

true

PT2M06S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/01/105297135_107:0:787:510_1920x0_80_0_0_9836fb70e79b4c5fac46103cc32e6508.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայկ մամիջանյան, կաթողիկոս, դատ, դատարան, քրեական գործ, видео

հայկ մամիջանյան, կաթողիկոս, դատ, դատարան, քրեական գործ, видео

Բաժանորդագրվել

Մամիջանյանի խոսքով՝ տեղի ունեցողը ազգային ամոթ է, և դրա պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանինն է։

ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Մամիջանյանը հայտարարել է, որ օգոստոսի 7-ին՝ ժամը 16:00-ին, ներկա է լինելու Էջմիածնի դատարանի մոտ, որտեղ նշանակված է Ամենայն հայոց կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը։

Այս մասին նա ասել է ֆեյսբուքյան տեսանյութում։

Մամիջանյանի խոսքով՝ տեղի ունեցողը ազգային ամոթ է, և դրա պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանինն է։

«Ես չեմ կարող պատկերացնել, թե ինչպես են Վեհափառ հայրապետն ու եպիսկոպոսները մտնելու դատարան, որտեղ դատավորը նրանց դիմելու է ամենայն հավանականությամբ՝ աշխարհիկ անուններով, հրահանգելու է՝ «նստեք», «կանգնեք»։ Սա մի պատկեր է, որը չեմ կարող նույնիսկ պատկերացնել»,- ասել է նա։

Մամիջանյանը կոչ է արել օգոստոսի 7-ին լինել դատարանի մոտ՝ աջակցություն ու հարգանք հայտնելու Ամենայն հայոց կաթողիկոսին և Հայ առաքելական եկեղեցուն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի 6 անդամների դեմ գործն ուղարկվել է դատարան։
Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից:

Leave a comment