ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ հակամարտող երկու կողմերն էլ պատրաստ լինեն փոխզիջումների, գրում է The Guardian-ը։
«Ոչ ոք չի ցանկանում զիջումների գնալ, սակայն թե՛ Վլադիմիր Պուտինը, թե՛ Վլադիմիր Զելենսկին, ի վերջո, ստիպված կլինեն որոշակի զիջումների գնալ՝ համաձայնության հասնելու համար»,- ասել է Թրամփը լրագրողների հետ զրույցում՝ Քեմփ Դևիդում կառավարության նիստի ընթացքում։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Վաշինգտոնը ցանկանում է հասնել պատերազմի ավարտին և շարունակում է աշխատել դիվանագիտական կարգավորման ուղղությամբ։ Թրամփը նախկինում ևս հայտարարել էր, որ, իր գնահատմամբ, հակամարտության լուծումը հնարավոր է, և Ռուսաստանն ու Ուկրաինան ցանկանում են համաձայնության հասնել։
Միևնույն ժամանակ Թրամփը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչպիսի փոխզիջումների պետք է գնան կողմերը կամ ինչ ժամկետներում կարող է հնարավոր համաձայնություն ձեռք բերվել։
ԱՄՆ նախագահի հայտարարությունը հնչել է այն պայմաններում, երբ Ռուսաստանի և Ուկրաինայի դիրքորոշումները, մասնավորապես տարածքային հարցերի և անվտանգության երաշխիքների շուրջ, շարունակում են էապես տարբերվել։