Անհայտ ծագման արկը վնասել է Օմանի ափերի մոտ մի տանկեր, ինչի հետևանքով նավը կորցրել է վերահսկողությունը, հայտնել է Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի գործողությունների կենտրոնը (UKMTO)։
Կենտրոնի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Լիմայից 11 ծովային մղոն հյուսիս-արևելք։ Նավի անվտանգության աշխատակիցը հայտնել է, որ արկը հարվածել է տանկերի մեքենայական սենյակին։
UKMTO-ի տվյալներով՝ տարածաշրջանային ափային պահպանությունն արդեն տեղեկացվել է միջադեպի մասին։ Զոհերի կամ շրջակա միջավայրին հասցված վնասի մասին հաղորդագրություններ չկան։