Երևանում «Kia Forte»-ի վարորդը, լինելով ոչ սթափ, վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա մահացել է

Հասարակություն

Երևանում «Kia Forte»-ի վարորդը, լինելով ոչ սթափ, վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա մահացել է

Այսօր օգոստոսի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 45-ամյա Գևորգ Գ.-ն իր վարած «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն 80-ամյա Աշոտ Ա.-ին, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

 Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։ Իսկ նա տեղում հայտնում էր, որ ինքը սթափ է, պարզապես դեպքից հետո դեղ է խմել։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի  պահպանվող հատուկ տարածք:

Leave a comment