Թրամփի՝ Վենեսուելայի հարցերով խորհրդականը լքել է պաշտոնը․ Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Վենեսուելայի հարցերով ոչ պաշտոնական խորհրդական Մաուրիսիո Կլավեր-Կարոնեն լքել է իր պաշտոնը։ Այդ մասին հայտնում է Reuters-ը։

Գործակալության տվյալներով՝ Կլավեր-Կարոնեն կարևոր դեր է ունեցել ԱՄՆ-ի՝ Վենեսուելայի նկատմամբ քաղաքականության ձևավորման, ինչպես նաև նավթային ոլորտում և պետական պարտքի հետ կապված բազմամիլիոնանոց գործարքների կնքման գործընթացում։

Կլավեր-Կարոնեն պնդում է, որ պաշտոնից հեռացել է սեփական նախաձեռնությամբ։ Սակայն Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նրան փաստացի ստիպել են հեռանալ՝ նրա ազդեցության և վենեսուելական բիզնեսի ներկայացուցիչների հետ ունեցած կապերի վերաբերյալ մտահոգությունների ֆոնին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment