1մլն 118 հզր 839 դրամ տուգանք՝ թերլիցքավորման համար․ «ԱԼԵՔՍ 33»-ին պատկանող լցակայանում ստուգում է իրականացվել


Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքով զբաղվող «ԱԼԵՔՍ 33» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ք․ Վաղարշապատ, Երևանյան խճուղի 16-17, 9/3)։ Այս մասին հայտնում է տեսչական մարմինը։


 


Ստուգման արդյունքում հայտնաբերված թերլիցքավորման համար տնտեսվարողը ենթարկվել է 1․118․839 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության։


 


Բացի այդ, արձանագրվել է նաև, որ լցակայանում բացակայել է օրենքով սահմանված կարգով նախատեսված արագ արձագանքման QR կոդը։ Ըստ «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 25-րդ մասի՝ QR կոդ չունենալը, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 45-րդ մասի համաձայն, առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով։


 


Արձանագրված իրավախախտման հիմքով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հրամանով լցակայանում 1ամիս ժամկետով փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ։


 

Դիտումների քանակ3

Leave a comment