Ռուսաստանը խոցել է ուկրաինական 274 ԱԹՍ, զանգվածային հարված հասցրել Ուկրաինային (տեսանյութ)

ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը Ռուսաստանի շրջանների և Սև և Ազովի ծովերի վրայով խոցել են ուկրաինական 274 անօդաչու թռչող սարք։

Երեկ երեկոյան Ռուսաստանի զինված ուժերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինային՝ օգտագործելով «բարձր ճշգրտության ցամաքային և ծովային զենքեր, ինչպես նաև հեռահար հարվածային անօդաչու թռչող սարքեր»։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ վնասվել են Կիեւի և Կիեւի մարզի ռազմաարդյունաբերական համալիրի օբյեկտները և լոգիստիկ կենտրոնները, որոնք զբաղվում են տարբեր հրթիռների, անօդաչու թռչող սարքերի, ռադարային կայանների և էլեկտրոնային պատերազմի համակարգերի արտադրությամբ, պահեստավորմամբ և մատակարարմամբ։

 

Leave a comment