ԲՏԱ նախարարը վստահեցնում է՝ ՀՀ-ն պատրաստ է խորացնել համագործակցությունը YouTube-ի և տեխնոլոգիական համայնքի ավելի լայն շրջանակի հետ։
«Սա կարևոր քայլ է Հայաստանի թվային տնտեսության ամրապնդման, մեր արագ աճող կոնտենտ արտադրողների/ստեղծագործողների համայնքի հզորացման, ինչպես նաև հայկական բովանդակության, մշակույթի և նորարարության գլոբալ տեսանելիության խթանման ուղղությամբ։ Հայաստանի համար YouTube-ի նման հարթակները միայն բովանդակության մասին չեն․ դրանք տնտեսական հնարավորությունների, թվային ձեռներեցության և ապատեղեկատվության դեմ հասարակական դիմակայունության ամրապնդման մասին են՝ բազմազան և վստահելի ձայների միջոցով»,- գրել է նախարարը։
Հայրապետյանի խոսքով՝ ԲՏԱ նախարարությունը շարունակելու է համագործակցել համաշխարհային խոշոր գործընկերների հետ։ Ըստ նրա՝ այդպիսով հայ ստեղծագործողներն ու տեխնոլոգիական ընկերությունները լիարժեքորեն ինտեգրված կլինեն համաշխարհային թվային էկոհամակարգում։
Հայրապետյանը նաև նշել է, որ Հայաստանն ակնկալում է այս դրական զարգացումների շարունակականությունը ամերիկյան գործընկերների հետ համատեղ։
Վստահեցրել է՝ պատրաստ են խորացնել համագործակցությունը YouTube-ի և տեխնոլոգիական համայնքի ավելի լայն շրջանակի հետ։