«Նիկոլ Փաշինյանի եղբոր տղան ծառայության զգալի մասն անցկացրել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը»․ Բորիս Մուրազի | ՄԱՄՈՒԼ.ամ

Լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իսկ դուք գիտեի՞ք, որ 2009-2011 թվականներին Նիկոլ Փաշինյանի եղբոր տղան՝ Սիփան Փաշինյանը, ծառայել է ՀՀ էլիտար զորամասերից մեկում և ծառայության զգալի մասն անցկացրել է ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը։
     Այսինքն՝ այն ժամանակների իշխանությունների կողմից իբր «թուրք-ադրբեջանական» հռչակված, հետախուզման մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանի եղբոր տղան այնքան վստահելի և ստուգված անձ է համարվել, որ նրան ոչ միայն չեն սահմանափակել, այլ ուղարկել են ծառայության օտարերկրյա ռազմավարական կարևորություն ունեցող դիվանագիտական օբյեկտում՝ ՀՀ դեսպանատանը։
     Հարցը պարզ է․
     Ինչի՞ համար ու ինչպե՞ս»։

Leave a comment