Հայաստանը հաղթել է Իսրայելին Շախմատի ԵԱ Մ18 պատանիների թիմային առաջնությունում

Բաժանորդագրվել

Հայաստանի թիմին հաղթական միավոր է բերել ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Չեխիայում ընթացող Շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների թիմային առաջնության Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմին: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

«Թիմային առաջնության 6-րդ խաղափուլում Հայաստանի թիմը 2.5:1.5 հաշվով հաղթել է Իսրայելի թիմին: Թիմին հաղթական միավոր է բերել ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ միջազգային վարպետներ Վահե Սուքիասյանի, Բենիկ Ագասարովի և ՖԻԴԵ-ի վարպետ Ռուդոլֆ Փաշիկյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով։ Օգոստոսի 1–ին առաջնության վերջին խաղափուլն է։

Հիշեցնենք` հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը Չեխիայի Պարդուբիցե քաղաքում անցկացվում է 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների թիմային առաջնությունը:

Հայաստանը ներկայացնում են միջազգային վարպետներ Վահե Սուքիասյանը, Բենիկ Ագասարովը, ՖԻԴԵ-ի վարպետներ Տիգրան Համբարձումյանը, Վաչե Հովակիմյանը և Ռուդոլֆ Փաշիկյանը։

Հայաստանի թիմը մասնակից 18 թիմերի մեջ ունի 3-րդ վարկանիշը՝ զիջելով Ուկրաինայի և Իսրայելի թիմերին:

Leave a comment