ՀԾԿՀ նախագահն այցելել է «Երևանի ՋԷԿ»-ի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկ

ՀԾԿՀ նախագահն այցելել է «Երևանի ՋԷԿ»-ի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 31-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակիցները նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ իրականացրել են աշխատանքային շրջայց «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկում։

«Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի տնօրենի ուղեկցությամբ Հանձնաժողովի աշխատակիցները ծանոթացել են հիմնական սարքավորումներին, այդ թվում վերջին վթարավերականգնողական աշխատանքներին, դիտարկել ընթացիկ շահագործման ռեժիմների բնութագրիչ պարամետրերը։

Շրջայցի ընթացքում քննարկվել են էներգաբլոկի ներկայիս հնարավորությունները, կանգառագործարկման խնդիրները և դրանց հետ կապված անհրաժեշտ ներդրումները։

Leave a comment