ԵՐԵՎԱՆ, հուլիսի 31 – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է շատ ուժեղ հարվածներ հասցնել Իրանին։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք նրանց (Իրանին – խմբ.) շատ ուժեղ հարվածներ կհասցնենք, և ինչ-որ պահի նրանք կասեն` «Մենք պարզապես այլևս չենք կարող դա տանել»»,– ասել է Թրամփը` Քեմփ Դևիդի իր նստավայրում` կառավարության նիստի ժամանակ։
Խոսելով Իրանի հետ հրադադարի ռեժիմի վերականգնման հնարավորության մասին՝ ԱՄՆ նախագահը նշել է, որ Միացյալ Նահանգները պարզապես ցանկանում է հաղթել։ Թրամփը նաև ընդունել է, որ Իրանին հաջողվել է պահպանել իր ռազմական ներուժի որոշ մասը։