Մոսկվայի դատարանի որոշմամբ՝ «Եհովայի վկաներ»-ից 123 անշարժ գույք է բռնագանձվել

Մոսկվայի Կուզմինսկի դատարանի որոշմամբ՝ առգրավվել է Ռուսաստանի տարբեր շրջաններում գտնվող 123 անշարժ գույք՝ պատկանող «Եհովայի վկաներ» կազմակերպության (Ռուսաստանի Դաշնությունում ճանաչվել է ծայրահեղական և արգելվել) ութ օտարերկրյա ներկայացուցչությունների։

«Նվիրատվության պայմանագրերն անվավեր ճանաչելու և վիճելի գույքը Ռուսաստանի Դաշնությանը հանձնելու (բռնագանձելու) պահանջը լիովին բավարարվել է»,- «Ինտեֆաքս»-ին հայտնել են դատարանից։

Դատարանի որոշումը ենթակա է անհապաղ կատարման, գույքը վերադարձվելու է ՌԴ տնօրինությանը։

 

Leave a comment