Նիկոլ Փաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնից

Քաղաքականություն

31.07.2026 | 18:55

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 30-ի և 31-ի որոշումներով յոթ պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից։

Պաշտոններից ազատվել են՝

  • վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը,
  • վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը,
  • վարչապետի խորհրդական Արամ Խաչատրյանը,
  • Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Լևոն Լևոնյանը,
  • Արարատի մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը։

Վարչապետի օգնական Դավիթ Գևորգյանը պաշտոնից ազատվել է հուլիսի 30-ից։

Մեկ այլ որոշմամբ՝ վարչապետի աշխատակազմի կարգավորման ազդեցության գնահատման վարչության պետ Գեղամ Թովմասյանը պաշտոնից կազատվի 2026 թվականի օգոստոսի 7-ից։

Նշենք, որ Տարոն Չախոյանը, Նազելի Բաղդասարյանը, Արամ Խաչատրյանը, Լևոն Լևոնյանը և Վլադիմիր Խաչատրյանը վերցնում են պատգամավորական մանդատները։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment