SpaceX-ը ԱՄՆ Տիեզերական ուժերից ստացել է 1.6 մլրդ դոլարի պայմանագիր՝ մինչև 2027 թվականը Falcon 9 հրթիռներով 18 առաքելություն իրականացնելու համար, հաղորդում է Reuters-ը։ Դրանց շրջանակում ուղեծիր կհանվեն Պենտագոնի արբանյակներ, որոնք նախատեսված են օդային թիրախների հայտնաբերման և թիրախավորման համար։
Նշվում է, որ այս պայմանագրերը ԱՄՆ Տիեզերական ուժերի հիմնական ծրագրի շրջանակում են, որտեղ SpaceX-ի հետ մրցում են նաև United Launch Alliance-ը և Blue Origin-ը՝ պետական խոշոր պատվերների համար։
Reuters-ի հաշվարկներով՝ 2026 թվականին SpaceX-ը Պենտագոնից արդեն ստացել է առնվազն 7 մլրդ դոլարի պայմանագրեր։ Դա տեղի է ունենում այն պայմաններում, երբ Դոնալդ Թրամփի վարչակազմը ձևավորում է շուրջ 185 մլրդ դոլար արժողությամբ Golden Dome հակահրթիռային պաշտպանության համակարգը, որը մեծապես հիմնվում է Իլոն Մասկի հրթիռային և արբանյակային տեխնոլոգիաների վրա։
Ավելի վաղ, SpaceX-ը նաև շահել էր 6.5 մլրդ դոլարի պայմանագրեր՝ ԱՄՆ Տիեզերական ուժերի համար արբանյակային համակարգերի մշակման ուղղությամբ։ Reuters-ի փոխանցմամբ՝ նոր պայմանագիրը մասն է կազմում ԱՄՆ Տիեզերական ուժերի կողմից մասնավոր հատվածից տիեզերական սարքերի և հրթիռային արձակումների ձեռքբերման գործընթացը զգալիորեն արագացնելու նախաձեռնության։