Հայտնի է՝ որքան գումար է «Ալ Նասրը» վճարել Ռոնալդուին մինչև օրս

Ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի նորընծա չեմպիոն «Ալ Նասրը» ֆինանսական լուրջ խնդիրների է բախվել: Ակումբի պարտքը կազմում է 280 միլիոն դոլար, հաղորդում է Yahoo sports-ը:

«Ալ Նասրի»՝ նման իրավիճակում հայտնվելու գլխավոր պատճառներից մեկը Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի բարձր աշխատավարձն է:

41-ամյա հարձակվող 2023 թվականին է տեղափոխվել «Ալ Նասր» և մինչև օրս 625 միլիոն դոլար աշխատավարձ ու բոնուսներ է ստացել ակումբից:

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրից բացի, «Ալ Նասրում» բարձր աշխատավարձ են ստանում նաև Սադիո Մանեն, Ինյիգո Մարտինեսը և Ժոաու Ֆելիքսը:

Եթե «Ալ Նասրի» ֆինանսական վիճակը չբարելավվի, ակումբը կարող է հրաժեշտ տալ աստղային ֆուտբոլիստներին:

Leave a comment