ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ Քեմփ Դևիդի իր նստավայրում կգումարի կառավարության նիստ, որի հիմնական թեմաները կլինեն Իրանի շուրջ շարունակվող հակամարտությունն ու ԱՄՆ-ում բենզինի գների աճը, հայտնում է Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ վառելիքի թանկացումը քաղաքական ճնշում է գործադրում Հանրապետական կուսակցության վրա՝ նոյեմբերին նախատեսված միջանկյալ ընտրություններից առաջ։
Նիստից հետո Թրամփը նախատեսում է մեկնել Նյու Ջերսի նահանգի Բեդմինսթեր քաղաքում գտնվող իր գոլֆի ակումբ։