Օրերս Պրահայի կենտրոնական հրապարակում ադրբեջանական շրջանակների կողմից կազմակերպված բացօթյա ցուցահանդեսում ցուցադրվել են մի շարք պատմական լուսանկարներ Արցախից և Հայաստանից՝ դրանք ներկայացնելով որպես իրենց՝ ադրբեջանցիների, այսպես կոչված «պատմական հայրենիքում մշակութային ներկայության վավերագրություններ։ Այս մասին գրում է ԱԺ պատգամավր Լիլիթ Գալստյանը։
«ՊԱՐՏՎՈՂԱ- ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻՈՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ
Մինչ պաշտոնական Հայաստանի քաղաքական օրակարգում Բաքվում բռնադատվող և խոշտանգվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի հարց պարզապես չկա, մինչ պաշտոնական Հայաստանի քաղաքական օրակարգում տեղ չունի Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրը, մինչ պաշտոնական Հայաստանը տարբեր միջազգային հարթակներում լռում կամ ավելին՝ խոչընդոտում է և մերժում բարձրաձայնել Արցախում ընթացող հայկական մշակութային և հոգևոր ժառանգության ցեղասպանության խնդիրը, մինչ պաշտոնական Հայաստանը չի խոսում արցախահայության Վերադարձի իրավունքինց, մինչև վարչախումբը պաշտոնապես հայտարարում է և գլխավորում թշնամական արշավը մեր ինքնության հենասյուն Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ՝
արհեստական և ցեղասպան պետություն Ադրբեջանը շարունակում է յուրացնել մեր հազարամյա ժառանգությունը՝ միջազգային տարածքներում ամրապնդելով այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի խոսույթն ու գաղափարախոսությունը։
Օրերս Պրահայի կենտրոնական հրապարակում ադրբեջանական շրջանակների կողմից կազմակերպված բացօթյա ցուցահանդեսում ցուցադրվել են մի շարք պատմական լուսանկարներ Արցախից և Հայաստանից՝ դրանք ներկայացնելով որպես իրենց՝ ադրբեջանցիների, այսպես կոչված «պատմական հայրենիքում մշակութային ներկայության վավերագրություններ։
Ինչպես ասում են՝ «սուրբ տեղը դատարկ չի մնում»։ Պարտվողա- կապիտուլյացիոն դիվանագիտության և նրա օրակարգերում մեր ինքնության և իրավունքների պաշտպանության տոտալ բացակայության ֆոնին, ագրեսոր Ադրբեջանն անցել է հարձակվողական և ծավալապաշտական քաղաքականության՝ յուրացնելով մերը, հայկականը՝ տարածքներից մինչև քաղաքակրթական ժառանգություն։
Հայկական հետքի, հայկականության ջնջումը Ադրբեջանում պաշտոնական քաղաքականություն է՝ ուղղորդվող և կառավարվող հենց նախագահի կողմից։
Ադրբեջանն աշխատում է, նրանց դիվանագիտությունն ագրեսիվ է ու նախաձեռնողական։ Միջազգային տարածքներում ինտենսիվորեն, Հայաստանի իշխանությունների կանաչ լույսի ներքո, Ադրբեջանը լեգիտիմացնում է Արցախի ցեղասպանությունը, ներառյալ՝ հոգևոր- մշակութայինը։
Այս ընթացքում Հայաստանում կարծրանում է բանտ- պետությունը, ուր հալածվում է ընդդիմադիր քաղաքական մարդն ու այլախոհ միտքը։
Պաշտոնական Հայաստանն այսպիսով մի կողմից խլացնում է ադրբեջանաթուրքական իրական սպառնալիքը, մյուս կողմից՝ վախի ու իրավական վակխանալիաի մթնոլորդում ճզմվում է հանրության կամքը։
Այս ամենը գին ունի՝ վճարելու ենք բոլորս․ «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտը մտել է նաև մեր տարածքներ․․․․կույր պիտի լինել սա չտեսնելու համար։
31․07․ 2026
Լուսանկարները տրամադրել է Գագիկ Հակոբյանը»։