ԿՈՆԿԱԿԱՖ-ը ևս միացել է ՖԻՖԱ-ի դեմ բոյկոտին

Հյուսիսամերիկյան, կենտրոնամերիկյան և կարիբյան ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիան (ԿՈՆԿԱԿԱՖ) նույնպես արձագանքել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ)՝ աշխարհի առաջնության սեփականության իրավունքը մասնավոր ներդրողներին փոխանցելու առաջարկը:

Հայտարարության մեջ նշվում է, որ ԿՈՆԿԱԿԱՖ-ն ու կազմակերպության անդամ 41 երկրները դեմ են այդ առաջարկին:

Ավելի վաղ ՖԻՖԱ-ի աղմկահարույց գաղփարին արձագանքել էր նաև ՈՒԵՖԱ-ն՝ նշելով, որ իր անդամ ասոցիացիաները չեն մասնակցի ՖԻՖԱ-ի մրցաշարերին, մինչև կազմակերպությունը չվերանայի իր որոշումը:

Leave a comment