Նրանք կվճարեն դրա համար․ Իրանի խորհրդարանի խոսնակն ԱՄՆ-ին

Վաշինգտոնը ամեն օր հանցագործություններ է կատարում իրանցի խաղաղ բնակիչների դեմ, և ԱՄՆ-ն ստիպված կլինի վճարել դրա համար, ասել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

«Միացյալ Նահանգները ամեն օր նոր հանցագործություններ է կատարում. Քեշմ կղզում քաղաքացիական տների վրա ահաբեկչական հարձակումը Մինաբում և Լամերդում տեղի ունեցած վայրագությունների շարունակությունն է», – գրել է Ղալիբաֆը X սոցիալական ցանցում։

Իրանցի պաշտոնյան ընդգծել է, որ ԱՄՆ-ն «սովոր է փոխհատուցել մարտադաշտում կրած հարվածները՝ թափելով անմեղ արյուն»։

«Նրանք կվճարեն դրա համար», – հավելել է Ղալիբաֆը։

Հինգշաբթի գիշերը ամերիկյան հարվածները թիրախավորել են Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Աբադան և Ղազերուն քաղաքները, Պարսից ծոցի ափին Բուշեհրը, նաև Բանդար Աբբաս նավահանգիստը և Հորմուզի նեղուցում Աբու Մուսա, Քիշ և Քեշմ կղզիները։ Իրանական լրատվամիջոցների հաղորդել են, որ Քեշմ քաղաքում հարվածների հետևանքով զոհվել է երեք մարդ։

Հակամարտության առաջին օրը ԱՄՆ-Իսրայելական օդային հարվածի հետևանքով Իրանի հարավային Մինաբ քաղաքի տարրական դպրոցի վրա զոհվել է առնվազն 170 մարդ։

Այդ օրը հարված է հասցվել նաև Իրանի հարավ-արևմտյան Լամերդ քաղաքի մարզադահլիճին, որի հետևանքով զոհվել է առնվազն 24 մարդ։

Leave a comment