ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների


Փոփոխություն է կատարվել ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվելիք «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավի մասնակցության հայտի ներկայացման կարգում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:


Բժշկի թույլտվություն կամ առողջական վիճակի վերաբերյալ տեղեկանք ներկայացնելու փոխարեն մասնակիցը կարող է նաև մրցման վայրում լրացնել առողջ լինելու մասին համապատասխան փաստաթուղթը:


Հիշեցնենք, որ մասնակիցը պետք է կարողանա առանց դադարի հեծանիվ վարել առնվազն 25 կմ և պատրաստակամ լինի օգոստոսին մասնակցել նախապատրաստական մարզումներին։


Հեծանվային արշավի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 6-ը ներառյալ։


Մասնակցելու համար անհրաժեշտ է [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել հետևյալ տեղեկատվությունը՝         


  • մասնակցի անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն (մարզ, համայնք, բնակավայր), հեռախոսահամարը,

  • անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճենը,

  • բժշկի թույլտվության կամ առողջական վիճակի վերաբերյալ տեղեկանքի լուսապատճենը (առկայության դեպքում), կամ մրցման վայրում լրացնել առողջ լինելու մասին համապատասխան փաստաթուղթը։


Մասնակիցները հեծանվային արշավին մասնակցում են իրենց սեփական հեծանիվներով։ Թույլատրվում է օգտագործել միայն մեխանիկական հեծանիվներ։


Հեծանվային արշավը կամփոփվի եզրափակիչ միջոցառմամբ, որի ընթացքում բոլոր մասնակիցներին կշնորհվեն մասնակցության հավաստագրեր։ Մրցանակային հիմնադրամ նախատեսված չէ։


«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը կանցկացվի օգոստոսի 29-30-ը՝ սեպտեմբերին կայանալիք Tour of Armenia միջազգային բազմօրյա հեծանվավազքի մրցաշարին ընդառաջ։

Դիտումների քանակ5

Leave a comment