ԱՄՆ-ն և Չինաստանը ակտիվացնում են տնտեսական երկխոսությունը. Axios

ԱՄՆ-ի և Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաները բարձր մակարդակի բանակցություններ են անցկացրել՝ նախապատրաստվելով սեպտեմբերին սպասվող Չինաստանի նախագահ Սի Ծինփինի այցին, հայտնում է Axios-ը։

Ըստ հրապարակման՝ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը և Չինաստանի Պետական խորհրդի փոխվարչապետ Հե Լիֆենը քննարկել են առևտրային պարտավորությունների կատարման ընթացքը, ինչպես նաև ապագա տնտեսական համաձայնագրերի հեռանկարները։

Չնայած տեխնոլոգիաների, անվտանգության և Իրանի շուրջ առկա տարաձայնություններին՝ Վաշինգտոնն ու Պեկինը շարունակում են քայլեր ձեռնարկել տնտեսական համագործակցության խորացման ուղղությամբ՝ ձևավորելով երկկողմ տնտեսական երկխոսության նոր հիմքեր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment