12 թիմով մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի հերթական մրցաշրջանը մեկնարկում է հուլիսի 31-ին:

Առաջին խաղային օրը կկայանա մեկ հանդիպում: Չարենցավնի «Վանը» կընդունի Պրեմիեր լիգայի նորեկ «Սարդարապատին»:

Հայաստանի առաջնությանը կմասնակցի 12 թիմ: Գործող չեմպիոնն «Արարատ-Արմենիան» է:

Հայաստանի առաջնություն, առաջին տուր

Հուլիսի 31

«Վան» – «Սարդարապատ»՝ 16:00 (Չարենցավանի քաղաքային մարզադաշտ )

Օգոստոսի 1

ԲԿՄԱ – «Շիրակ»՝ 18:00 (Ավանի Ֆուտբոլի ակադեմիա)

«Գանձասար» – «Արարատ-Արմենիա»՝ 20:00 («Ջունիոր Սպորտ» մարզադաշտ)

Օգոստոսի 2

«Նոա» – «Սյունիք»՝ 19:00 (Աբովսյանի Վ. Թումասյանի անվան մարզահամալիր)

«Ուրարտու» – «Փյունիկ»՝ 21:00 («Ուրարտու-1» մարզադաշտ)

Օգոստոսի 3

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 20:00 (Ավանի Ֆուտբոլի ակադեմիա)

Leave a comment