https://arm.sputniknews.ru/20260731/peky-pndum-e-tsaghkadzvori-multi-rest-hausy-shurj-78-mln-drami-hark-e-taqcrel-105260030.html
ՊԵԿ–ը պնդում է՝ Ծաղկաձորի «Մուլտի Ռեստ Հաուս»–ը շուրջ 78 մլն դրամի հարկ է թաքցրել
ՊԵԿ–ը պնդում է՝ Ծաղկաձորի «Մուլտի Ռեստ Հաուս»–ը շուրջ 78 մլն դրամի հարկ է թաքցրել
Sputnik Արմենիա
Քննչական կոմիտե հաղորդում է ներկայացվել, քրեական վարույթ է նախաձեռնվել։ 31.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-31T12:37+0400
2026-07-31T12:37+0400
2026-07-31T12:38+0400
հայաստան
ծաղկաձոր
հյուրանոց
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1f/105259466_0:1:1280:721_1920x0_80_0_0_fc0ebb3782383e9a2d5187029ef75789.jpg.webp
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պնդում է, որ Ծաղկաձորում գործող «Մուլտի Ռեստ Հաուս»-ը շուրջ 78 մլն դրամի հարկ է թաքցրել։ ՊԵԿ–ը հաղորդագրություն է տարածել` չնշելով հյուրանոցի անվանումը, սակայն կոմիտեի հրապարակած տեսանյութում երևում է «Մուլտի Ռեստ Հաուս»-ը։«2023-2026 թթ․ ընթացքում հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում աշխատողների վարձատրությանն ուղղվող միջոցները նշվել է շուրջ 190,2 մլն ՀՀ դրամ, մինչդեռ ստացված տեղեկություններով՝ նույն ժամանակահատվածում այն կազմել է ավելի քան 340,4 մլն դրամ»,- ասված է հաղորդագրության մեջ։Նշվում է նաև, որ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ընկերության կողմից հանրային սննդի ծառայությունների մատուցման իրական շրջանառությունը կազմել է շուրջ 237,5 մլն ՀՀ դրամ, մինչդեռ ընկերության ֆիսկալային հասույթը նույն ժամանակահատվածում կազմել է մոտ 136,5 մլն դրամ։Հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, նախաձեռնվել է քրեական վարույթ։Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։
ծաղկաձոր
2026
Լուրեր
am_HY
«Մուլտի Ռեստ Հաուս»-ում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 78 մլն ՀՀ դրամի թաքցված հարկային պարտավորություններ
Sputnik Արմենիա
«Մուլտի Ռեստ Հաուս»-ում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 78 մլն ՀՀ դրամի թաքցված հարկային պարտավորություններ
2026-07-31T12:37+0400
true
PT2M43S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1f/105259466_160:0:1121:721_1920x0_80_0_0_6f08eb9444ff140feb94c0b0d0487a5c.jpg.webp
հայաստան, ծաղկաձոր, հյուրանոց, պետական եկամուտների կոմիտե (պեկ), տեսանյութեր, տեսանյութ, видео
հայաստան, ծաղկաձոր, հյուրանոց, պետական եկամուտների կոմիտե (պեկ), տեսանյութեր, տեսանյութ, видео
Քննչական կոմիտե հաղորդում է ներկայացվել, քրեական վարույթ է նախաձեռնվել։
«2023-2026 թթ․ ընթացքում հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում աշխատողների վարձատրությանն ուղղվող միջոցները նշվել է շուրջ 190,2 մլն ՀՀ դրամ, մինչդեռ ստացված տեղեկություններով՝ նույն ժամանակահատվածում այն կազմել է ավելի քան 340,4 մլն դրամ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ընկերության կողմից հանրային սննդի ծառայությունների մատուցման իրական շրջանառությունը կազմել է շուրջ 237,5 մլն ՀՀ դրամ, մինչդեռ ընկերության ֆիսկալային հասույթը նույն ժամանակահատվածում կազմել է մոտ 136,5 մլն դրամ։
Հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, նախաձեռնվել է քրեական վարույթ։