«Բավարիան» 15 գոլ է խփել ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ընկերական խաղում 15:0 հաշվով հաղթել է «Ռոտախ-Էգերն» սիրողական ակումբին։

Դուբլի հեղինակ են դարձել Ֆելիպե Չավեսը, Արիյոն Իբրահիմովիչը, Մայկոն Կարդոսոն և Արմինդո Զիբը, մեկական անգամ աչքի են ընկել Ֆիլիպ Պավիչը, Ժոաու Պալինյան, Բարա Նդիայեն, Բաստիան Ասոմոն, Ալեքսանդր Պավլովիչը, Ջոշուա Կիմիխը և Սկենդեր Նուրայը:

Հաջորդ խաղերում «Բավարիան» կմրցի կորեական «Չեդժուի» (օգոստոսի 4), անգլիական «Ասթոն Վիլայի» (օգոստոսի 7) և գերմանական «Լայպցիգի» (օգոստոսի 15) հետ:

Leave a comment