Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական հարձակման հետևանքով զոհեր ու վիրավորներ կան

Քաղաքականություն

31.07.2026 | 11:30

Ռուսական զորքերը հուլիսի լույս 31-ի գիշերը հարձակվել են Ուկրաինայի վրա 255 հարվածային  անօդաչու թռչող սարքերով, որոնցից ուկրաինական ուժերը խոցել են 195-ը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը, գրում է Current time-ը։

Դնեպրոպետրովսկի մարզ

Նիկոպոլի շրջանում ռուսական հարձակման հետևանքով զոհվել է 2 մարդ, ևս 3-ը՝ վիրավորվել։ Ըստ տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժայի՝ վնասվել են ձեռնարկություն և տրանսպորտային միջոցներ։ Դնեպրի շրջանում վնասվել են լիցեյ, վարչական շենք, սննդի վերամշակման գործարան, գյուղական խորհրդի շենքը և խանութներ, իսկ Պավլոգրադի շրջանում՝ մասնավոր տներ։

Խարկովի մարզ

Ռուսական զորքերը հարձակվել են Խարկովի արվարձանում գտնվող փոստային տերմինալի վրա, հայտնել է տարածաշրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը: Նա հավելել է, որ մինչ այժմ տուժածներ մասին տեղեկություններ չկան: Հարձակման հետևանքով բեռնատար է հրդեհվել:

Չեռնիգովի մարզ

Սեմենովսկի շրջանի Մաշևո գյուղում վիրավորվել է 65-ամյա մի կին, նա տեղափոխվել է հիվանդանոց:

«Թշնամին շարունակում է ցինիկաբար հարձակվել սահմանային գոտում գտնվող քաղաքացիական տների վրա՝  նենգ հարվածներ հասցնելով բնակեցված տարածքներին և բնակելի շենքերին»,- հայտարարել է Նովգորոդ-Սիվերսկի շրջանի ռազմական վարչակազմի պետ Ալեքսանդր Սելիվերստովը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment