Քաղաքացիները փակել են Արմավիր–Երևան ճանապարհի Ակնալճի հատվածը. ո՞րն է պատճառը

Այսօր քաղաքացիները փակել են Արմավիր–Երևան ավտոճանապարհի Ակնալճի հատվածը:

MediaHub-ը փորձել է պարզել ստեղծված իրավիճակի պատճառները։ Ակնալճի վարչական ղեկավարի գրասենյակից մեզ հայտնեցին, որ գյուղացիները լոլիկի մթերման վերաբերյալ պայմանագրեր չունեն գործարանների հետ։ Մինչդեռ բերքն արդեն հասունացել է, և մարդիկ ցանկանում են սկսել բերքահավաքը, սակայն չգիտեն, թե որտեղ կարող են հանձնել իրենց արտադրանքը։

 

Գյուղացիները պահանջում են հստակ լուծումներ և պետական աջակցություն՝ նշելով, որ առանց մթերման կազմակերպման իրենց ամբողջ տարվա աշխատանքը կարող է վտանգվել։

 

«Տեղում է եղել նաև մարզպետի տեղակալը, ով հանդիպել է քաղաքացիներին, լսել նրանց խնդիրներն ու քննարկել հնարավոր լուծումները։ Թե ինչ արդյունք կտան քննարկումները և ինչ քայլեր կձեռնարկվեն գյուղացիներին աջակցելու համար, պարզ կդառնա առաջիկայում»,- ասացին Ակնալճի վարչական ղեկավարի գրասենյակից։

 

Ալիտա Եղիազարյան

Leave a comment