Ջուր չի լինի մինչեւ 19:00-ն

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ հուլիսի 31-ին ժամը 09:30-13:00-ն կդադարեցվի    ք.Նոյեմբերյան Վերոնայի, Վիրոնայի, Նոյեմբերի 29-ի, Ա.Խանջյանի, Խուդյակովի, Խ.Աբովյանի փողոցների ջրամատակարարումը:

 

Վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ հուլիսի 31-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի  ք.Վայք Ազատության, Երկրաբանների, Շինարարների, Շահումյան  6 շենքի ջրամատակարարումը:

       

Վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ հուլիսի 31-ին ժամը 09:30-16:00-ն կդադարեցվի Իսակովի  19/4-95 շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Leave a comment