Wildberries մարքեթփլեյսը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերի հարվածներ են հասցվել ընկերության լոգիստիկ կենտրոններին Ռուսաստանի Վոլգոգրադ և Զելենոդոլսկ քաղաքներում։
Ընկերության նախնական տվյալներով՝ Վոլգոգրադի օբյեկտում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Թաթարստանում գտնվող պահեստի վերաբերյալ հնարավոր տուժածների կամ վնասների մասին տեղեկատվություն դեռևս չի հրապարակվել։
Նշվում է, որ Զելենոդոլսկի պահեստը նմանատիպ հարձակման թիրախ էր դարձել նաև մեկ շաբաթ առաջ։