Միգրացիոն քաոս Իսպանիայում. հազարավոր ապօրինի ներգաղթյալներ են ներխուժում Աֆրիկայից

https://arm.sputniknews.ru/20260731/migracivon-qavos-ispaniajum-hazaravvor-aporini-nergaghtjalner-en-nerkhuzhum-afrikajic-105248051.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Ситуация в Сеуте

Sputnik Արմենիա

Ситуация в Сеуте

2026-07-31T09:03+0400

true

PT4M32S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1f/105246634_137:0:1138:751_1920x0_80_0_0_cc454aa202a593c5899bdf67491381b0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իսպանիա, աֆրիկա, միգրանտ, սահման

իսպանիա, աֆրիկա, միգրանտ, սահման

Բաժանորդագրվել

Իսպանիայի իշխանությունները ստիպված են բանակային ստորաբաժանումներ ուղարկել իրավիճակը կայունացնելու համար։

Աֆրիկայի հյուսիսում լայնածավալ միգրացիոն ճգնաժամ է սկսվել՝ ընդգրկելով իսպանական երկու էքսկլավներ՝ Սեուտան և Մելիլան։ Այնտեղ են ներխուժել Մարոկկոյից հազարավոր ներգաղթյալներ՝ գործնականում չհանդիպելով անվտանգության ուժերի դիմադրությանը։ Ապօրինի ներգաղթյալները շարունակում են մուտք գործել Եվրամիության տարածք ինչպես ցամաքով, այնպես էլ ծովով։

«Ամբողջ ընտանիքներ խրջանցում էին սահմանային Տարախալ անցակետը, որպեսզի հասնեին իսպանական տարածք, քաղաքացիական գվարդիայի աշխատակիցները չէին կարողանում կանգնեցնել նրանց առաջխաղացումը»,- գրում է Էլ Mundo-ն:

Իշխանությունները տեղի ունեցածը համարում են 2021 թվականից ի վեր ամենախոշոր միգրացիոն ճգնաժամը։

Իրավիճակը կայունացնելու համար Սեուտա են ուղարկվել բանակի ստորաբաժանումներ, ջրասուզակներ և հատուկ նշանակության ջոկատներ։ Բացի այդ, քաղաքում արտակարգ դրություն Է հայտարարվել։ Վերջին օրերին Սեուտա լողալու փորձի ժամանակ 18 ներգաղթյալ է զոհվել:

Իսպանիայի Քաղաքացիական գվարդիայի ղեկավարը եթերում հայտարարել է սահմանի լիակատար փլուզման և բացարձակ քաոսի մասին՝ ընդգծելով, որ ներխուժումների ճշգրիտ թիվը այս պահին հնարավոր չէ պարզել: Միգրանտները քանդում են սահմանային դարպասները, զանգվածաբար բարձրանում փշալարերով պատնեշների վրայով և լողալով շրջանցում ծովային սահմանները փչովի շրջանակների և ինքնաշեն լաստանավերի վրա։

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հայտարարել է, որ Սեուտայից ստացված կադրերը վկայում են Եվրոպայի անվտանգությանը սպառնացող ուղիղ վտանգի մասին: Նրա խոսքով՝ Հռոմը պատրաստ է դիմել ծայրահեղ միջոցների՝ ընդհուպ մինչև Իսպանիայի հետ Շենգենյան համաձայնագրի գործողության կասեցում և սահմանի ամբողջական փակում, եթե Մադրիդը չկարողանա վերահսկողություն ապահովել իր սահմանների նկատմամբ:

Փորձագետները այս ներհոսքը կապում են Իսպանիայի ձախ կառավարության քաղաքականության հետ։ Ավելի վաղ Մադրիդը ապօրինի ներգաղթյալների համար համաներման լայնածավալ ծրագիր է սկսել, որի համար հայտ էր ներկայացրել 1,3 մլն մարդ: Միգրանտները գիտեն, որ եթե նրանց հաջողվի պարզապես ոտք դնել իսպանական հողի վրա, վաղ թե ուշ ձախ կաբինետը նրանց կեցությունը կօրինականացնի։

Leave a comment