Այսօր՝ հուլիսի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20.50-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Ազատության պողոտայից դեպի Սարալանջ տանող հատվածում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 20-25 տարեկան մի աղջկա։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, իսկ վրաերթը տեղի է ունեցել Հաղթանակ զբոսայգու դիմաց գործող ստորգետնյա անցումից մոտ 80 մետր հեռավորության վրա, ու եթե հետիոտնը անցներ ստորգետնյա անցումով, վրաերթի չէր ենթարկվի։