Ադրբեջանական պետական ալիքները՝ Իրանի «Սև ցուցակում». հայաստանյան ԶԼՄ-ներ ցանկում չկան


Հայաստանն այն եզակի երկրներից է, որին Իրանը չի դիտարկում որպես ազգային անվտանգության ռիսկ ստեղծող: Փորձագետները նկատում են՝ ավելի քան 200 արտասահմանյան լրատվամիջոց հայտնվել է իրանական հետախուզության «սև ցուցակում», որոնց թվում հայաստանյան որևէ լրատվամիջոց չկա։ Իրանի դեմ մեդիա քարոզչության համար ամենաշատը մեղադրվում է Բաքուն: «Սև ցուցակում» ադրբեջանական պետական հեռուստաալիքներ կան՝ ուշադրության կենտրոնում, այսպես կոչված, «Հարավային Ադրբեջանի» թեման է։

Դիտումների քանակ8

Leave a comment