https://arm.sputniknews.ru/20260730/migrantneri-khmbery-marvokkvojic-tsvovvov-nerkhuzhel-en-ispanakan-seuta-tesanjut-105243403.html
Միգրանտների խմբերը Մարոկկոյից ծովով ներխուժել են իսպանական Սեուտա. տեսանյութ
Միգրանտների խմբերը Մարոկկոյից ծովով ներխուժել են իսպանական Սեուտա. տեսանյութ
Sputnik Արմենիա
Վերջին օրերին Աֆրիկայի հյուսիսում գտնվող Սեուտան բախվել է ներգաղթյալների թվի կտրուկ աճի։ 30.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-30T22:15+0400
2026-07-30T22:15+0400
2026-07-30T22:16+0400
տեսանյութեր
տեսանյութ
մարոկկո
միգրանտ
աֆրիկացի
իսպանիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1e/105239938_0:31:721:436_1920x0_80_0_0_ce72c19645b017a92c947115a6aa7258.jpg.webp
Մոտ 2 հազար մարդ հայտնվել է Հյուսիսային Աֆրիկայում գտնվող իսպանական անկլավում՝ հաղթահարելով սահմանի ծովային հատվածը և շրջանցելով սահմանային արգելապատնեշները։ Այս մասին հայտնում են իսպանական լրատվամիջոցները։Տեղական իշխանությունները Մադրիդին խնդրել են արտակարգ դրության ռեժիմ սահմանել և զինվորականներ ուղարկել, սակայն մերժում են ստացել։ Իսպանիայի կառավարությունում հայտարարել են, որ իրավիճակը չի համապատասխանում արտակարգ դրություն հայտարարելու պայմաններին։Ռուսաստանից արտաքսված միգրանտների թիվն առաջին կիսամյակում աճել է 65,5 %-ովՄիևնույն ժամանակ, Իսպանիայի ազգային ոստիկանության JUPOL արհմիությունը Մարոկկոյին մեղադրել է իսպանական Սեուտա ինքնավար քաղաքի վրա միգրացիոն ճնշումը որպես քաղաքական շանտաժի գործիք օգտագործելու մեջ։Վերջին օրերին Աֆրիկայի հյուսիսում գտնվող Սեուտան բախվել է ներգաղթյալների թվի կտրուկ աճի, վերջիններս փորձում են Մարոկկոյից լողալով և ոտքով հասնել իսպանական ինքնավար քաղաք։JUPOL-ում նշել են, որ վերջին ժամերին հարյուրավոր մարդիկ են ապօրինի կերպով Սեուտա թափանցել Մարոկկոյի տարածքից։ Արհմիության տվյալներով՝ իսպանական ինքնավար քաղաքում աշխատող ազգային ոստիկանության աշխատակիցները գերբեռնված են աշխատում և անձնակազմի ու սարքավորումների պակաս են զգում։Նիդեռլանդներում հրկիզել են փախստականների կենտրոնը
մարոկկո
իսպանիա
2026
Լուրեր
am_HY
Тысячи мигрантов из Марокко прорвались в испанскую Сеуту через море
Sputnik Արմենիա
Тысячи мигрантов из Марокко прорвались в испанскую Сеуту через море
2026-07-30T22:15+0400
true
PT0M32S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1e/105239938_0:0:721:540_1920x0_80_0_0_8dd6fcef7a148294ed6e9a226b2e7524.jpg.webp
տեսանյութեր, տեսանյութ, մարոկկո, միգրանտ, աֆրիկացի, իսպանիա, видео
տեսանյութեր, տեսանյութ, մարոկկո, միգրանտ, աֆրիկացի, իսպանիա, видео
Վերջին օրերին Աֆրիկայի հյուսիսում գտնվող Սեուտան բախվել է ներգաղթյալների թվի կտրուկ աճի։
Մոտ 2 հազար մարդ հայտնվել է Հյուսիսային Աֆրիկայում գտնվող իսպանական անկլավում՝ հաղթահարելով սահմանի ծովային հատվածը և շրջանցելով սահմանային արգելապատնեշները։ Այս մասին հայտնում են իսպանական լրատվամիջոցները։
Տեղական իշխանությունները Մադրիդին խնդրել են արտակարգ դրության ռեժիմ սահմանել և զինվորականներ ուղարկել, սակայն մերժում են ստացել։ Իսպանիայի կառավարությունում հայտարարել են, որ իրավիճակը չի համապատասխանում արտակարգ դրություն հայտարարելու պայմաններին։
Միևնույն ժամանակ, Իսպանիայի ազգային ոստիկանության JUPOL արհմիությունը Մարոկկոյին մեղադրել է իսպանական Սեուտա ինքնավար քաղաքի վրա միգրացիոն ճնշումը որպես քաղաքական շանտաժի գործիք օգտագործելու մեջ։
Վերջին օրերին Աֆրիկայի հյուսիսում գտնվող Սեուտան բախվել է ներգաղթյալների թվի կտրուկ աճի, վերջիններս փորձում են Մարոկկոյից լողալով և ոտքով հասնել իսպանական ինքնավար քաղաք։
JUPOL-ում նշել են, որ վերջին ժամերին հարյուրավոր մարդիկ են ապօրինի կերպով Սեուտա թափանցել Մարոկկոյի տարածքից։ Արհմիության տվյալներով՝ իսպանական ինքնավար քաղաքում աշխատող ազգային ոստիկանության աշխատակիցները գերբեռնված են աշխատում և անձնակազմի ու սարքավորումների պակաս են զգում։