https://arm.sputniknews.ru/20260730/hajastanum-e-irani-pvokhartgvortsnakharary-inch-e-qnnarkvel-tken-um-105243022.html
Հայաստանում է Իրանի փոխարտգործնախարարը․ ի՞նչ է քննարկվել ՏԿԵՆ-ում
Հայաստանում է Իրանի փոխարտգործնախարարը․ ի՞նչ է քննարկվել ՏԿԵՆ-ում
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Խուդաթյանը հայտարարել էր, որ Երևանն իրանական գազը որպես ռուսականին այլընտրանք չի դիտարկում։ 30.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-30T21:59+0400
2026-07-30T21:59+0400
2026-07-30T22:05+0400
իրանի իսլամական հանրապետություն
դավիթ խուդաթյան
գազ
հայաստան
էներգետիկա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1e/105242411_0:75:1280:795_1920x0_80_0_0_6f751751f00ac652cf415202940966fd.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Համիդ Ղանբարիին։ Տեղեկությունը հայտնում է ՏԿԵՆ մամուլի ծառայությունը։Նախարար Խուդաթյանն անդրադարձել է Իրան կատարած իր այցին՝ ընդգծելով, որ ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ կտան առաջիկայում էլ ավելի խորացնել երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի փոխգործակցությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր, այդ թվում՝ էներգետիկ, տրանսպորտային և ճանապարհաշինության։Անդրադարձ է արվել նաև Հայաստան-Իրան 400 կՎ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության ընթացքին։ Զրուցակիցներն ընդգծել են ծրագրի ռազմավարական նշանակությունը։Հուլիսի 25–ին հայտնել էինք, որ Իրանը Հայաստանին առաջարկել է գազի մատակարարումների ընդլայնման նախագիծ ՀՀ կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի և Իսլամական Հանրապետության նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադի հանդիպման ժամանակ։Նշենք, որ Իրանից Հայաստան տարեկան մատակարարվում է ավելի քան 400 միլիոն խորանարդ մետր գազ (2025 թվականին՝ 477 միլիոն)՝ հայկական ջերմային էլեկտրակայանների մի մասի աշխատանքի համար։ Հայաստանի մյուս սպառողների համար գազը ներկրվում է Ռուսաստանից՝ տարեկան ավելի քան 2,2 միլիարդ խորանարդ մետր ծավալով (2025 թվականին՝ 2 միլիարդ 230 միլիոն)։Հիշեցնենք, որ լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ասել էր, որ Հայաստանը չի դիտարկում իրանական գազը որպես ռուսականին այլընտրանք։
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1e/105242411_72:0:1209:853_1920x0_80_0_0_0322627f9f1f3b04ad40ea8d92e8f888.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, դավիթ խուդաթյան, գազ, հայաստան, էներգետիկա
իրանի իսլամական հանրապետություն, դավիթ խուդաթյան, գազ, հայաստան, էներգետիկա
Ավելի վաղ Խուդաթյանը հայտարարել էր, որ Երևանն իրանական գազը որպես ռուսականին այլընտրանք չի դիտարկում։
Հանդիպման ժամանակ քննարկվել են տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր, այդ թվում՝ էներգետիկ, տրանսպորտային և ճանապարհաշինության։
«Խուդաթյանն ընդգծել է, որ Հայաստանում շինարարական աշխատանքներում իրանական ընկերությունների ներգրավվածության ծավալը երբեք այսքան մեծ չի եղել, ինչը միայն ողջունելի է»,- նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Անդրադարձ է արվել նաև Հայաստան-Իրան 400 կՎ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության ընթացքին։ Զրուցակիցներն ընդգծել են ծրագրի ռազմավարական նշանակությունը։
Նշենք, որ Իրանից Հայաստան տարեկան մատակարարվում է ավելի քան 400 միլիոն խորանարդ մետր գազ (2025 թվականին՝ 477 միլիոն)՝ հայկական ջերմային էլեկտրակայանների մի մասի աշխատանքի համար։ Հայաստանի մյուս սպառողների համար գազը ներկրվում է Ռուսաստանից՝ տարեկան ավելի քան 2,2 միլիարդ խորանարդ մետր ծավալով (2025 թվականին՝ 2 միլիարդ 230 միլիոն)։