Հերթական քաղաքական պատվերն է. «Միասնության թևերը»` Դրմեյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

https://arm.sputniknews.ru/20260730/hertakan-qaghaqakan-patvern-e-miasnutjan-tevery-drmejani-shurj-steghtsvats-iravitshaki-masin-105242710.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1a/103873678_84:0:1417:1000_1920x0_80_0_0_82aedb0d5be6e487de034be77f2c2df7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

լիպարիտ դրմեյան, «միասնության թևեր» նախաձեռնություն, հհ կառավարություն, նիկոլ փաշինյան, հհ դատախազություն, հհ գլխավոր դատախազություն

լիպարիտ դրմեյան, «միասնության թևեր» նախաձեռնություն, հհ կառավարություն, նիկոլ փաշինյան, հհ դատախազություն, հհ գլխավոր դատախազություն

Բաժանորդագրվել

Ըստ հաղորդագրության՝ Փաշինյանը բաց տեքստով հայտարարել է, որ անձի քաղաքական ընտրությունը կարող է նրա նկատմամբ իրավապահ համակարգի գործադրման հիմք դառնալ։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Դատախազության օպերատիվ արձագանքն առնվազն հիմնավոր ենթադրություն է առաջացնում, որ Լիպարիտ Դրմեյանի նկատմամբ իրականացվող գործընթացը նախապես ծրագրված և համաձայնեցված էր, ինչն էլ խորացնում է կասկածը, որ գործ ունենք ոչ թե անկախ քննության, այլ քաղաքական պատվերի կատարման հետ։ Նման հայտարարություն է տարածեել «Միասնության թևեր» կուսակցությունը՝ անդրադառնալով իրենց նախընտրական ցուցակի 8–րդ համարը զբաղեցրած Լիպարիտ Դրմեյանի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել էր, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում։ Ակնարկելով Դրմեյանին` նա ասել էր, որ Սամվել Կարապետյանի կառավարած ՀԷՑ–ը աղբյուր է ունեցել կառավարությունում։ Sputnik Արմենիային ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ ընթացք ենք տվել վարչապետի հայտարարությանը։

«Միասնության թևերը» դատապարտում է Փաշինյանի հայտարարությունը՝ ընդգծելով, որ նա, դուրս գալով իր սահմանադրական լիազորությունների շրջանակից, զրպարտել է Դրմեյանին, նրան վերագրել մասնավոր շահերի սպասարկում, ենթադրյալ այլ հակաիրավական գործողություններ և այլն։

«Սա կառավարության ղեկավարին բնորոշ՝ անձի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու հրապարակային հերթական քաղաքական պատվերն է։ Առանձնապես վտանգավոր է, որ Փաշինյանն իր առաջադրած մեղադրանքները բացահայտորեն շաղկապել է Լիպարիտ Դրմեյանի՝ «Միասնության թևեր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվելու և ընդդիմադիր քաղաքական գործունեության հետ։ Դրանով իշխանության ղեկավարը բաց տեքստով հաղորդել է, որ անձի քաղաքական ընտրությունը կարող է նրա նկատմամբ իրավապահ համակարգի գործադրման հիմք դառնալ»,- նշված է հայտարարության մեջ։

«Միասնության թևերը» շեշտում է, որ սա նաև ուղիղ ազդակ է պետական համակարգի բոլոր մասնագետներին՝ կառավարության ղեկավարի կամքին չհամապատասխանող մասնագիտական դիրքորոշումը կարող է հետագայում ներկայացվել որպես հանցագործություն։

Կուսակցությունը պահանջում է դատախազությունից և իրավապահ բոլոր մարմիններից չկատարել քաղաքական հրահանգներ և հրապարակայնորեն ներկայացնել` ինչ փաստական և իրավական հիմքով է ընթացք տրվել Փաշինյանի հայտարարությանը, ինչպես նաև բացառել Դրմեյանի նկատմամբ որևէ ապօրինի ճնշում։

Կուսակցությունը կօգտագործի բոլոր ներպետական և միջազգային իրավական ու քաղաքական մեխանիզմները՝ Լիպարիտ Դրմեյանի իրավունքները պաշտպանելու և քաղաքական հետապնդման յուրաքանչյուր փորձ կանխելու համար։

Leave a comment