Հայ սկաուտները Գինեսի ռեկորդ են սահմանել՝ 809 հոգով շուշանի պատկեր ստեղծելով։
Բյուրականն իր գիրկն է ընդունել 900 ՀՄԸՄ-ականների, որոնք ժամանել են աշխարհի 23 երկրներից՝ նրանց համախմբելով մեկ գաղափարի, մեկ երդման և մեկ հայրենիքի շուրջ։
ՀՄԸՄ-ական բանակման մասնակիցները նաև համաշխարհային նոր ռեկորդ են սահմանել։ Բանակավայրում 809 մասնակից կազմել է մարդկային ամենամեծ շուշանածաղկի պատկերը՝ գրանցվելով «Գինեսի համաշխարհային ռեկորդների» գրքում։