ՏԿԵՆ-ում քննարկվել են «Առողջ տանիք» ծրագիրը, վերականգնվող էներգետիկան և աղբահանության համակարգը


ՀՀ ՏԿԵ նախարարությունում կայացել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը։

Նիստին մասնակցել են հասարարական խորհրդում ներգրավված կազմակերպությունների ներկայացուցիչներ և փորձագետներ։

Նախարար Դավիթ Խուդաթյանը ողջունել է մասնակիցներին՝ մաղթելով կառուցողական քննարկում։

Նիստի ընթացքում զեկույցներ են ներկայացվել «Ասբեստից տանիքների փոխարինման «Առողջ տանիք» ծրագրի» նախագծի, էներգետիկայի, մասնավորապես՝ վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության բնագավառներում իրականացվող աշխատանքների եւ զարգացման հեռանկարների, ինչպես նաև հանրապետության տարածքում աղբահանության ինտեգրված համակարգի ներդրման և ընթացիկ վիճակի վերաբերյալ։

Կազմակերպվել է հարցուպատասխան ներկայացված զեկույցների թեմաներով։

Նիստի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքներն առավել համակարգված իրականացնելու նպատակով ձևավորել ոլորտային աշխատանքային խմբեր։

Leave a comment