«ՆՆ Հոլդինգ» ՍՊԸ-ին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ՝ «ՆՆ Հոլդինգ» ՍՊԸ-ին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է:

 

Ստուգման արդյունքում արձանագրված խախտումներ.

արտադրամասի պատերն ունեցել են վնասված հատվածներ, մակերևույթը պատված չի եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերով, 

առաստաղներն ապահով չեն եղել, ինչը նպաստել է կեղտի կուտակմանը և մասնիկների թափվելու վտանգին, 

բացվող ներքին պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր,

 

Դռները պատրաստված չեն եղել չներծծող նյութերից, եղել են վնասված և կոռոզիայի ենթարկված։

 

Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող մակերևույթներն ու դարակաշարերը չեն համապատասխանել հիգիենայի պահանջներին և չեն պահվել բարվոք վիճակում։

 

Հետագա քայլեր. Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ արտադրամասը օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար։

 

Խախտումների վերացման համար սահմանվել է հստակ ժամկետ:

ՍԱՏՄ

Leave a comment