ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ամերիկյան ավիաբազային հարված հասցնելու մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հարված է հասցրել Քուվեյթում տեղակայված «Ալի ալ-Սալեմ» ամերիկյան ավիաբազային՝ ի պատասխան Իրանի տարածքի նկատմամբ ԱՄՆ-ի վերջին հարվածների։

ԻՀՊԿ-ի հայտարարության համաձայն՝ հարձակման հետևանքով ոչնչացվել են անօդաչու թռչող սարքերի երկու անգար և ռազմական ինքնաթիռների ու ուղղաթիռների համար նախատեսված վառելիքի պահեստ։

Իրանական կողմը շեշտել է, որ գործողությունն ուղղված է եղել բացառապես տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ուժերի դեմ և չի թիրախավորել Քուվեյթը։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ, ըստ ԻՀՊԿ-ի, «ագրեսորի պատիժը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չի դադարել մահմեդական ժողովուրդների հարստության և ազգային ռեսուրսների թալանը, և ամերիկյան օկուպացիոն ուժերը չեն հեռացել տարածաշրջանից»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment