Ռուսաստանը հարվածել է Օդեսայի նավահանգիստներին և բեռնատար նավերին

ՌԴ ԶՈւ-ն շարունակել է հարվածներ հասցնել ծովային նավահանգիստներին և այն նավերին, որոնք ներգրավված են եղել Ուկրաինայի զինված ուժերի շահերին ծառայող գործողություններում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Օդեսայի մարզի Նովիե Բելյարի բնակավայրում խոցվել են վառելիքաքսուքային նյութերի (ՎՔՆ) մղիչ կայանը և վառելիքի բաշխման հանգույցը։

Հարվածներ են հասցվել նաև Օդեսայի և Յուժնիի նավահանգիստներում գտնվող չորս բեռնատար նավերի, ծովային անցման ընթացքում գտնվող նավերին։

Leave a comment