Վինիսիուսը «Ռեալից» 80 միլիոն եվրո բոնուս է պահանջում նոր պայմանագիր կնքելու համար

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորը մտադիր է 80 միլիոն եվրո բոնուս ստանալ Մադրիդի «Ռեալի» հետ գործող պայմանագիրը երկարաձգելու համար, հաղորդում է իսպանացի լրագրող Պեպե Ալվարեսը:

26-ամյա ֆուտբոլիստը նաև ցանկանում է ավելացնել իր իմիջային իրավունքների օգտագործման մասնաբաժինը՝ 50 տոկոսից հասցնելով 80-ի: Այդ պահանջների պատճառով բրազիլացու ապագան «Ռեալում» հարցականի տակ է:

Վինիսիուս Ժունիորը 2018 թվականից է խաղում «Արքայական ակումբում», որի հետ պայմանագիր ունի մինչև 2027թ. հունիսի 30-ը: Նախորդ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 53 հանդիպման, դարձել 22 գոլի ու 14 գոլային փոխանցման հեղինակ:

Leave a comment