https://arm.sputniknews.ru/20260730/khvochyndvotum-e-ashkhatanqin-pashtpany-mijnvordec-vor-armen-aleqsanjani-hskvoghutjuny-meghmacvi-105235414.html
Խոչընդոտում է աշխատանքին. պաշտպանը միջնորդեց, որ Արմեն Ալեքսանյանի հսկողությունը մեղմացվի
Խոչընդոտում է աշխատանքին. պաշտպանը միջնորդեց, որ Արմեն Ալեքսանյանի հսկողությունը մեղմացվի
Sputnik Արմենիա
Դատավորը նշում է, որ աշխատանքի վայրի մասին համապատասխան փաստաթղթերը պետք է ներկայացվեն դատարանին։ 30.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-30T18:06+0400
2026-07-30T18:06+0400
2026-07-30T18:07+0400
սրբազան պայքար
դատարան
պրոբացիայի ծառայություն
կարեն ֆարխոյան
արմեն ալեքսանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1b/72774371_0:0:1600:901_1920x0_80_0_0_fbfc76a646713394bf20a035960995e2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն այսօր միջնորդություն ներկայացրեց «Սրբազան պայքարի» գործով անցնող Արմեն Ալեքսանյանի խափանման միջոցի իրավաչափության վերաբերյալ։Նշենք, որ Արմեն Ալեքսանյանը տնային կալանքի տակ էր 2025 թվականի նոյեմբերի 26-ից, սակայն 2026 թվականի փետրվարի 23-ին նրա տնային կալանքը վերացվեց, կիրառվեց վարչական հսկողություն։Դատավոր Կարեն Ֆարխոյանը նշեց` պետք է համապատասխան փաստաթղթերը ներկայացնել, թե որտեղ է աշխատում ու ինչ ժամերի, որպեսզի դատարանը հարցը քննության առնի։Հիշեցնենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։Արմեն Ալեքսանյանի դեմ ներկայացված ապացույցը TikTok-ի այն տեսանյութն է, որում նա ձվածեղ է պատրաստում։ Փաստաբաններն ավելի վաղ ասել էին, որ Արմեն Ալեքսանյանը քաղաքական հաշվեհարդարի է ենթարկվում գզգզված «չուչելի» համար։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1b/72774371_139:0:1562:1067_1920x0_80_0_0_1b43a748ef2483a4884e55c1ff9b57c4.jpg.webp
սրբազան պայքար, դատարան, պրոբացիայի ծառայություն, կարեն ֆարխոյան, արմեն ալեքսանյան
սրբազան պայքար, դատարան, պրոբացիայի ծառայություն, կարեն ֆարխոյան, արմեն ալեքսանյան
Դատավորը նշում է, որ աշխատանքի վայրի մասին համապատասխան փաստաթղթերը պետք է ներկայացվեն դատարանին։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն այսօր միջնորդություն ներկայացրեց «Սրբազան պայքարի» գործով անցնող Արմեն Ալեքսանյանի խափանման միջոցի իրավաչափության վերաբերյալ։
Նշենք, որ Արմեն Ալեքսանյանը տնային կալանքի տակ էր 2025 թվականի նոյեմբերի 26-ից, սակայն 2026 թվականի փետրվարի 23-ին նրա տնային կալանքը վերացվեց, կիրառվեց վարչական հսկողություն։
«Ալեքսանյանը մինչ օրս պատշաճ ներկայացել է պրոբացիայի ծառայություն, բայց այսօր խնդիր կա։ Խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը, համաձայն որի` Ալեքսանյանը պետք է շաբաթական 2 անգամ այցելի պրոբացիա, բայց այժմ դա խոչընդոտում է իր աշխատանքին։ Արմեն Ալեքսանյանը տաքսի է վարում, համագործակցում է տուրիստական ընկերությունների հետ, ու շաբաթական 2 անգամ պրոբացիայի ծառայություն, մեկ անգամ էլ դատական նիստի ներկայանալը խոչընդոտում է իր աշխատանքին։ Միջնորդում եմ պրոբացիայի ծառայություն ներկայանալու ժամկետը փոխել և դարձնել ամսական 2 անգամ»,– նշեց Կոչուբաևը։
Դատավոր Կարեն Ֆարխոյանը նշեց` պետք է համապատասխան փաստաթղթերը ներկայացնել, թե որտեղ է աշխատում ու ինչ ժամերի, որպեսզի դատարանը հարցը քննության առնի։