Իրանը հայտնել է ԱՄՆ հարվածներից ԻՀՊԿ-ի 3 անդամների զոհվելու և Հորդանանում երեք F-35 ոչնչացնելու մասին

Քաղաքականություն

30.07.2026 | 17:09

Իրանի Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ իր երեք անդամները զոհվել են ԱՄՆ-ի կողմից Զանջանի նահանգի վրա հարձակման ժամանակ, գրում է France 24-ը:

«2026 թվականի հուլիսի 30-ին հանցավոր Միացյալ Նահանգների ահաբեկչական ռեժիմի կողմից Զանջան նահանգում «Անսար ալ-Մահդի» ԻՀՊԿ-ի երեք քաջարի անդամներ նահատակվել են»,- ասվում է կորպուսի նահանգային մասնաճյուղի հայտարարության մեջ։

Միաժամանակ, ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորդանանի Ազրակ ավիաբազային բալիստիկ հրթիռային հարվածի ժամանակ ոչնչացրել է երեք ամերիկյան F-35 կործանիչ, ևս երեքը՝ լուրջ վնասել։ Այս պնդումը հնարավոր չէ անկախ կերպով հաստատել, քանի որ Հորդանանը առանձին հայտնել է իրանական հինգ հրթիռ խոցելու մասին, ասվում է հրապարակման մեջ։

ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ նշվում է, որ հարվածի հետևանքով զոհվել են «թշնամու» «մի քանի սպաներ և տեխնիկական ու սպասարկման անձնակազմ»։ Ասվում է նաև, հարվածը հասցվել է՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից հինգշաբթի վաղ առավոտյան Իրանի Քեշմ կղզում երկու բնակելի տների վրա հարձակման, պնդելով, որ հարվածի հետևանքով զոհվել են ընտանիքի հայրը, մայրը և երեխան, ևս երկու երեխաները վիրավորվել են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment