ՌԴ Պետդումայի պատգամավորը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը ՀԿԵ–ի կոնցեսիայի մասին

Բաժանորդագրվել

Ռուսաստանցի խորհրդարանականի խոսքով` Մոսկվայում Հայաստանի վարչապետի հայտարարությունները չեն կարող այլ կերպ ընկալվել, քան պայմանավորվածությունների վերանայման փորձ:

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի մասով Ռուսաստանի նկատմամբ հնարավոր ֆինանսական պահանջների վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հանդուգն և ապակառուցողական քայլ է։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան («Արդար Ռուսաստան» կուսակցություն):

Ավելի վաղ Փաշինյանը չէր բացառել Ռուսական երկաթուղիների կոնցեսիայում գտնվող «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի շահագործման հարցով արբիտրաժ դիմելու հնարավորությունը:

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի համար Ռուսաստանից 2 միլիարդ դոլարի հնարավոր պահանջի մասին ոչ այլ ինչ է, քան հանդուգն և ապակառուցողական քայլ, որը ստվեր է գցում երկկողմ հարաբերությունների վրա և մատնանշում Հայաստանում ներքին ճգնաժամը»,-ասել է Չեպան:

Նրա խոսքով՝ նման սպառնալիքները, որոնք փաթեթավորվում են որպես «բարեկամական կարգավորում», չեն կարող Մոսկվայի կողմից ընկալվել այլ կերպ, քան ճնշման և պայմանավորվածությունների վերանայման փորձ:

2008թ. փետրվարին Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը 30 տարով հանձնվեց ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանը՝ ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով:

Leave a comment