Քաղաքականություն
30.07.2026 | 17:12
«Ռոսֆինմոնիթորինգ»-ը Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովին ներառել է ծայրահեղական գործունեության կամ ահաբեկչության մեջ ներգրավվածության մեջ կասկածվող կազմակերպությունների և անհատների ցուցակում։ Ռեեստրը թարմացվել է հինգշաբթի, գրում է Ինտերֆաքսը։
Օրենքի համաձայն՝ բանկերը սառեցնում են այդ ցուցակում ընդգրկված անձանց միջոցները և դադարեցնում ծառայությունների մատուցումը։
ՌԴ ԱԴԾ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Դուրովին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչական գործունեությանը նպաստելու համար, քանի որ մեսենջերը չի ջնջել Ռուսաստանում ահաբեկչական հարձակումների և դիվերսիաների համակարգման համար օգտագործվող ալիքներն ու բոտերը։ Հաղորդվել էր, որ Դուրովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի